flag flag flag
Ինչի համար է ձեզ անհրաժեշտ կայք ունենալը

Արդի իրականության մեջ ինֆորմաթիայի այսպիսի մեծ հոսքի պայմաններում գործունեություն ծավալելը առանց կայքի առկայության փակում է ձեր հորիզոնը, թույլ է տալիս աճել 0-ց մինչև 1 աստիճան, բայց ոչ ավելին: Քանի որ ցանկացած գործունեության զարգացման և աճի գլխավոր գրավականը ինֆորմաթիայի տարածումն է տվյալ գործունեության մասին և որքան շատ և ընդհարձակ լսարանի համար՝ այդքան հաջողված գործունեություն: Ինչպես նշեցինք ստորև գործունեության սկզբում (0-ից մինչև 1 աստիճան) ձեզ անհրաժեշտ չէ կայք ունենալը, բայց եթե նկատում եք, որ ձեր գործունեության մասին արդեն իսկ տեղեկացվել են ձեր շրջակա օգտատերերը և շրջանառությունը հասել է ինչ-որ ստաբիլ սահմանների, իսկ դուք հավատում եք ձեր ուժերին և չեք պատրաստվում համակերպվել շարքային գործատերի կարգավիճակին, ապա ձեզ անհրաժեշտ է կայք ունենալ և բնավ էլ պարտադիր չէ հենց մեզ մոտ պատվիրեք այն, ուղակի հետևեք մեր խորհուրդներին:


1-ին ուշադրություն դարձրեք կայքի դիզայնին՝ այն պետք է լինի գրավիչ, բայց ոչ գռեհիկ: Այստեղ կարևորը ոչ թէ գեղեցկությունն է այլ կոնկրետ նպատակին ծառայելը, այն պետք է լինի հասրակ, թեթև և միևնույն ժամանակ հեշտ ընկալելի: Ուշադրություն դարձրեք գույների հաջորդականությանը և կոկիկությանը՝ գույների երանգները պետք է թույլ ընդգծեն կոնտենտի սկիզբը և ավարտը: Թույլատրելի գույների քանակը կայքում մաքսիմում 5: 2-Տեքստ! Տեքտերը առհասարակ լինում են երկու տեսակի՝ ինֆորմաթիոն և կոմերցիոն բնույթի: Առաջին հայացքից իրարից չտարբերվող այս երկու կատեգորիյաները իրականում կարող են տալ լրիվ տարբեր արդյունքներ ( մատչելի ծառայություն և պատվիրել մատչելի ծառայություն) մի գուցե այցելույի մոտ թողնեն նույն տպավորությունները, բայց այ Բրաուեզերների ռոբոտների մոտ՝ որոնք վերջին ժամանակաշրջանում բավականին զարգացել են, նշանակում են իրարից լրիվ տարբեր հետաքրքրություններ: Ժամանակակից Բրաուեզերների ռոբոտները այնքան զարգացած են որ կարողանում են ընթերցելով կայքի ամբողջ տեքստերը համեմատել միլիոնավոր կայքերի տեքստերի հետ և գնահատական տալ՝ թէ արդյոք ձեր տեքստը օրիգինալ է, կամ եթե ոչ ապա որ կայքից է այն պատճենվել, թէ արդյոք ձեր տեքստը օգտակար է ընդերցողի համար թէ ձանձրացնող և եթե օգտակար ապա քանի տոկոս: Հավելեմ որ տեքստի բացակայությունը շատ ցածր գնահատականի կարժանացնի կայքի նկատմամբ:


Ծրագրավորում! Ծրագրավորումը, որպես գործողություն այս օրերին փոքր ինչ խեղաթյուրված է, քանի որ հասանելի են բազմաթիվ կոնստրուկտորներ կայք պատրաստելու համար որոնք թույլ են տալիս օգտատերին շատ հեշտ պատրաստել սիրողական ոճի կայք: Որպես օրինակ նշեմ (WordPress, OpenCard, Joomla, Adobe Muse, wix, uCoz և այսպես շարունակ:) Արդիական կայքը պետք է ունենա մաքուր կոդ, առանց ոչ անհրաժեշտ հրամանների, կատարի դիզայների մտահղացումը անթերի, չպահանջի հատուկ սերվեր՝ իր դանդաղաշարժության հաշվին, լինի ադապտիվ տարբեր էկրանների նկատմամբ, աշխատի անգամ թույլ ինտերնետի պայմաններում և այլն: Անշուշտ այս ցուցակը կարելի է կրկնապատկել այն բոլոր բաղադրիչներով որոնք չի ունենում կոնստրուկտրով պատրաստված կայքը: Կայքի պատրաստման համար անհրաժեշտ են օգտագործել կարկասի լեզու համարվող (HTML) ձևավորման համար (CSS) դինամիկ անիմացիաների և արտաքին հարմարավետության համար ծրագրավորման լեզու (JAVASCRIPT) և վերջապես սերվերից ինֆորմացիա ստանալու և այլ բարդ գործողությունների համար ծրագրավորման լեզու (PHP)-ն:


Seo Կայքի առաջխաղացում և օպտիմիզացիյա! Կայքը նախ և առաջ անհրաժեշտ է օպտիմիզացնել ներսից: Html ֆայլերում չպետք է լինեն ոչ ընթեռնելի և ոչ լիարժեք տեգեր, նկարները ցանկալի է որ լինեն օրիգինալ և նշվի դրանց նկարագրություններն ու անունները, կարևոր բառերը կամ բառակապակցությունները անհրաժեշտ է առանձնացվեն համապատասխան տեգերի մեջ, եթե կայքում կա մեջբերում մեկ ուրիշ կայքից ապա այն նույնպես պետք է առանձնացվի իրեն համապատասխան տեգով և նշվի հասցեն որտեղից որ արվում է մեջբերումը: Տեգեր description և keywords պարտադիր պետք է լինեն կայքում և գրագետ լրացրած, css և javascript միացումները անհրաժեշտ է տեղադրել առաջին էկրանից ներքև՝ ինչը որ չեն անում շատերը, միացված լինի հոսթինգում gzip ծառայությունը: Այս ինֆորմաթիան ամբողջովին չէ, բայց դուք կարող եք դիմել մեզ ավելի մանրամասն և լիարժեք խորհրդատվություն ստանալու համար՝ խորհրդատվությունը ԱՆՎՃԱՐ է:

Անհրաժեշտ գործիքներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Ակցիա

Բաժանորդագրվեք նորությունների բաժնում և ստացեք 10% զեղջ մեր ծառայություններց օգտվելիս


Ուղարկելով ձեր տվյալները դուք համձայնվում եք կայքի գաղտնիության քաղաքականության հետ